Ռոնալդուն կտեղափոխվի՞ «Յուվենթուս»

0

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համաձայնել է տեղափոխվել «Յուվենթուս», հաղորդում է պորտուգալական O Jogo պարբերականը:

Իսկ Marca-ն հայտնում է, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը արդեն տուն է փնտրում Թուրինում: Ռոնալդուն բավական լավ հիշողություններ ունի այս քաղաքի հետ կապված և տպավորված է, թե ինչպես էին «Յուվեի» երկրպագուները ծափահարում իրեն Չեմպիոնների լիգայում շրջադարձ հարվածով գոլից հետո:

Իտալիայի չեմպիոնները համաձայնել են վճարել 100 մլն. եվրո պորտուգալացու դիմաց: «Ծեր Սինյորան» ուսումնասիրել է այս տրանսֆերի ֆինանսական կողմը, և պատրաստ է 4 տարվա պայմանագիր առաջարկել Ռոնալդուին՝ 30 մլն. եվրո տարեկան աշխատավարձով:

Ռոնալդուի հարաբերությունները մադրիդյան ակումբի նախագահի հետ վատթարացել են, ու ֆուտբոլիստը տվել է իր համաձայնությունը այս տրանսֆերի իրականացմանը:

Leave A Reply

Your email address will not be published.