Շվեդիան անցավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

0

Ավարտվեց ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի Շվիեդա-Շվեյցարիա հանդիպումը:

Շվեդները մեկ գնդակի առավելությամբ հաղթեցին Շվեյցարիայի ընտրանուն, հանդիպման միակ գոլը խփվեց  66-րդ րոպեին: Էմիլ Ֆորսբերգի հարվածից հետո գնդակը դիպավ Ականջիի ոտքին և հայտնվեց Սոմերի պաշտպանած դարպասը:

Չնայած ընդունած գոլից հետո շվեյցարացիները անդադար փորձում էին հավասարեցնել հաշիվը, հանդիպման ընթացքում այլևս գոլեր չգրանցվեցին:

Շվեդիայի ընտրանու մրցակիցը 1/4 եզրափակիչում կլինի Կոլումբիա-Անգլիա զույգի հաղթողը:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.