Քանյեն ու Քիմը նոր լոգոտիպով հագուստի հավաքածու են ներկայացրել. լուսանկար
Օրեր առաջ Քանյե Ուեսթը ներկայացրել է իր նոր ալբոմը, որը կոչվում է «Ye»: Քանյեն ու Քիմ Քարդաշյանը երեկույթ են կազմակերպել և ներկայացրել են հատուկ լոգոտիպով հագուստի հավաքածուն:

Կես ժամվա ընթացքում Քանյեն կես միլիոն դոլարից ավելի եկամուտ է ունեցել: Երկրպագուները գնել են լոգոտիպով շապիկներն ու բաճկոնները, գլխարկներն ու մյուս իրերը, որոնք ներկայացրել են աստղերը:
Public.am