2017/18 մրցաշրջանն ավարտված է և բոլորի ուշադրության կենտրոնում հիմա Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնությունն է: Ֆուտբոլային այդ տոնի հետ հաշվի են նստում բոլորը և ակումբներն իրենց ամառային ծրագրերը ստիպված են հարմարեցնել աշխարհի առաջնության հետ:
Բացառություն չէ նաև «Բարսելոնան», որը ներկայացուցիչ ունի աշխարհի առաջնության բոլոր խմբերում:
Առաջին հավաքը
Կատալոնական ակումբը մարզումները կսկսի հուլիսի 16-ին, ԱԱ-2018-ի եզրափակչից ընդամենը 1 օր հետո: Այդ հավաքին կմասնակցեն «Բարսելոնայի» այն ֆուտբոլիստները, որոնք չեն մասնակցել ԱԱ-2018-ին: Հավաքի վայրն ակումբի մարզաբազան կլինի: Աշխարհի առաջնությանը մասնակցած ֆուտբոլիստները թիմին կմիանան աստիճանաբար, կախված այն բանից, թե երբ կլքեն հավաքականների ճամբարները:
Ամերիկյան շրջագայություն
1 շաբաթյա հավաքից հետո թիմը կմեկնի ԱՄՆ՝ շրջագայության, որը կտևի մինչև օգոստոսի 4-ը: ԱՄՆ-ում թիմը կմարզվի Nike-ի մարզաբազայում: Հուլիսի 24-ին թիմը կուղևորվի Բիվերտոն, որտեղ 3 օր կանցկացնի:
Միջազգային Չեմպիոնների գավաթ
Բարսելոնան 3 ընկերական խաղ կանցկացնի 12 օրում՝ Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության շրջանակներում: Այդ խաղերից 2-ի անցկացման օրը և վայրը հայտնի է:
«Բարսելոնա» – «Տոտենհեմ»
Հուլիսի 28, «Ռոուզ-Չաու» մարզադաշտ, Լոս Անջելես
«Բարսելոնա» – «Ռոմա»
Հուլիսի 31, «AT & T» մարզադաշտ, Դալաս
«Բարսելոնա» – «Միլան»
«Լևի» մարզադաշտ
Իսպանիայի սուպերգավաթ
«Բարսելոնա» – «Սևիլիա»
Նախնական օրեր՝ օգոստոսի 5 և 12
Public.am