Ամերիկյան ընկերությունը սերիալ կնկարահանի Հայաստանում

0

«Associated Television International» ամերիկյան ընկերությունը խոշոր նախագիծ է սկսում Հայաստանում։ Ընկերության նոր՝ «Աշակերտները», մինիսերիալը ամբողջությամբ Հայաստանում կնկարահանվի։

«Associated Television International» ամերիկյան ընկերությունը խոշոր նախագիծ է սկսում Հայաստանում։ Ընկերության նոր՝ «Աշակերտները», մինիսերիալը ամբողջությամբ Հայաստանում կնկարահանվի։

«Աշակերտները» ֆիլմը Հիսուսի տասներկու առաքյալների կյանքի ժամանակագրությունն է, որում ներառված են նաև մեծապես անհայտ դրվագներ։ Այն ներկայացնում է, թե ինչպես պատմության ամենակարևոր իրադարձությունը անվերադարձ փոխեց նրանց կյանքը:

«Associated Television International»-ը տարածել է նաև սերիալի նախնական թրեյլերը։ Արտադրությունը 2018 թվականի սեպտեմբերին կմեկնարկի։ Հուլիսին հայտնի կդառնան ֆիլմում նկարահանվող աստղերի անունները։ Մինիսերիալի արտադրության ընթացքում կներգրավվեն հայ դերասաններ և անհրաժեշտ այլ մասնագետներ։

«Մենք ուրախ ենք այս մասին հայտարարել, քանի որ «Աշակերտները» նախագիծը հարյուրավոր աշխատատեղեր կստեղծի հայաստանյան կինոոլորտի մասնագետների համար։ Սա Հայաստանում կինոյի և հեռուստաարտադրության խթանման մեր ծրագրի մի մասն է»,- ասել է «Associated Television International» ընեկրերության գործադիր պրոդյուսեր Դեյվիդ ՄաքՔենզին:

Ավելի վաղ «Associated Television International»-ը, որի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ժխտման ճարտարապետները» վավերագրականի պրեմիերան Հայաստանում սույն թվականի մարտի 5-ին է կայացել, հայտարարել է, որ կնկարահանվեն նաև Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված լիամետրաժ վավերագարական ֆիլմ, ինչպես նաև Հայաստանին նվիրված մի քանի ճանապարհորդական հեռուստահաղորդում։

«Associated Television International» (ATI ) ընկերությունը «Էմմի» մրցանակակիր է։  «ATI»-ը երեք տասնամյակների ընթացքում հեռուստատեսության և կինոյի որոլտներում աշխարհի ամենախոշոր արտադրողն է։  «ATI»-ի հեռուստաշարքերը, վավերագրական և գեղարվեստական ֆիլմերը ցուցադրվել են ամերիկյան բոլոր հեռարձակման ցանցերում, խոշոր կաբելային հեռուստաալիքներով, իսկ գործընկերների շնորհիվ՝ նաև ամբողջ աշխարհում։ «ATI»-ի վավերագրականներն ու հեռուստանախագծերը բազմիցս առաջադրվել են «Էմմիի»:

 

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.