ԱԱ-2018. Ռուսաստանում Ռոնալդուին կուղեկցի 2 թիկնապահ

0

Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին կուղեկցի 2 թիկնապահ: Մեկը MMA-ի մարտիկ Գոնսալու Սալգադուն է, մյուսը նախկին դեսանտային, ցլամարտիկ Նունու Մարեկոշը, հաղորդում է բրիտանական mirror-ը:
 
Մարեկոշն արդեն աշխատել է Ռոնալդուի հետ Կիևում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ժամանակ:
 
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Խմբային փուլում Պորտուգալիայի հավաքականի մրցակիցները կլինեն Իսպանիան, Մարոկկոն և Իրանը:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.