Սալահը 18 ժամ ոչինչ չի ուտելու և չի խմելու

0

«Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահը չի խախտելու Ռամադանի ավանդույթները:

Մուսուլմանները ոչինչ չեն ուտում և չեն խմում մինչև մայրամուտ: Սալահը Չեմպիոնների լիգայի եզրափակչի օրը՝ մայիսի 26-ին չի խախտելու ավանդույթը,- հայտնում է «El-Ahly.com»-ը:

Այդպիսով, Սալահը խաղից առաջ 18 ժամ ոչինչ չի ուտելու և չի խմելու:

Ավելի վաղ Եգիպտական ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար Խանի Աբու Ռիդան հայտարարել էր, որ ֆուտբոլիստները կարող են և չպահել Ռամադանի վաղեմի ավանդույթը, քանի որ դա կարող է խանգարել ԱԱ-2018-ի նախապատրաստությանը:

Ռամադանն ավարտվում է ԱԱ-ի մեկնարկի օրը՝ հունիսի 14-ին:

Leave A Reply

Your email address will not be published.