«Արսենալը» նոր մարզիչ ունի

0

Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը ներկայացրել է թիմի նոր գլխավոր մարզչին` Ունայ Էմերիին:

Կայքում տեղ գտած նյութում լոնդոնցիները բարի գալուստ են մաղթում իրենց նոր մարզչին: Ունայը երեք տարվա պայմանագիր է կնքել «զինագործների» հետ և կստանա տարեկան 5 մլն եվրո:

«Ես շատ ուրախ եմ, որ մարզելու եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկը: «Արսենալը» միշտ հիշվել է իր լավ ու յուրահատուկ խաղով, տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներով, ֆանտաստիկ մարզադաշտով: Ես շատ ուրախ եմ, որ դառնում եմ այս մեծագույն ակումբի պատմության մի մասը»,- նշել է իսպանացի մասնագետը:

Նշենք, որ Էմերին 4 տարիներ է անցկացրել «Սևիլիայում» և ևս 2 մրցաշրջան մարզել է ՊՍԺ-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էմերիի պաշտոնական կայքը հայտնել էր «Արսենալում» նրա նշանակման մասին, իսկ ավելի ուշ հաղորդագրությունը ջնջվել էր:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.