10 փաստ Ուիլյամի և Քեյթի հարսանիքի մասին, որոնք դեռ չգիտեք
Վաղը՝ մայիսի 19-ին, Քենգսիգտոնյան պալատում տեղի կունենա արքայազն Հարրիի և Մեգնի հարսանիքը: Մինչ այդ Public.am-ը ներկայացնում է հետաքրքրիր փաստեր արքայազն Ուիլյամի և Քեյթի հարսանիքից, որը տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 29-ին՝ Վեստմինստերյան աբբայությունում:
Դա, անշուշտ, դարի ամուսնությունն էր: Նրանց պսակադրման արարողությանը հետևում էին միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից, այդ ամուսնության համար տոնակատարություններ կազմակերպվեցին երկրի բոլոր անկյուններում, հազարավոր մարդիկ հավաքվել էին Լոնդոնի փողոցներում՝ գեթ մեկ վայրկյան տեսնելու արքայական հարսանիքը:
Եվ այսպիսով, ներկայացնում ենք 10 փաստ, որոնք, դուք հաստատ, դեռ չեք կարդացել:
1. Քեյթի ծաղկեփունջը կազմված էր հովտաշուշանից, հակինթից, բաղեղից և Քաղցր Վիլիամ կոչվող ծաղկատեսակներից: Համաձայն արքայական ավանդույթների՝ նա իր ծաղկեփնջում ներառեց նաև Վիկտորիա թագուհուն պատկանած այգում աճող մրտենու ծառից մի ճյուղ: Այն համարվում է սիրո բույս, երկար և երջանիկ ամուսնության գրավական: Պսակադրությունից հետո ճյուղը տնկեցին հարսնացուի այգում:
2.Քեյթը ամուսնացավ 29 տարեկանում: Իհարկե, այնքան էլ «ծեր» չէ, բայց նա դարձավ ամենամեծ տարիքով արքայական հարսնացուն: Ամենաերիտասարդ հարսնացուն Իզաբելլա Վալուան էր, ով Ռիչարդ 2-րդի հետ ամուսնացավ 6 տարեկանում՝ 1369 թվականին: Քեյթը իր սկեսույր-մայրիկի՝ Դիանայից հետո երկրորդ արքայական հարսնացուն էր, որ ամուսնալիս օրիորդ չէր:
3.Քեյթը և Ուիլիամը իրենց հարսանեկան տորթը պատվիրեցին Ֆիոնա Քերնսի մոտ: Նրանք ցանկացել էին, որ տորթը պատրաստվի արքայազնի սիրելի բաղադրատոմսով: Քաղցր կախարդանքը պատրաստվեց ավելի քան 17.000 շոկոլադե թխվածքաբլիթից:
4.Քեյթի հարսնաքույրը իր քույրն էր՝ Պիպան: Բացի այդ նա ուներ ևս 4 հարսնաքույր, ներառյալ Ուիլիամի 3-ամյա հրաշք սանիկը, ով ամեն անգամ փակում էր փոքրիկ ականջները, երբ հավաքված բազմությունը բղավում էր ոգևորվածությունից: Հարսնաքույրերը կրում էին Nicki Macfarlane-ի զգեստները, ով հայտնի որպես հարսնաքույրերի լավագույն ոճաբան:
5.Առևտրի ոլորտի փորձագետները հաշվարկել են, որ այդ օրերին վաճառվել է ավելի քան 1000 մղոն երկարության զարդարանքի համար նախատեսված շղթա, որոնց մեծամասնությունը որպես զարդարանք օգտագործվել է Մեծ Բրիտանիայում անցկացվող փողոցային միջոցառումների ժամանակ:
6.Հարսանեկան նվերների փոխարեն Քեյթը և Վիլիամը հյուրերին խնդրել էին բարեգործական նվիրատվություններ անել: Արդյունքում հավաքվել էր ավելի քան 1.26 մլն ֆունտ: Այնուամենայնիվ, Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը որոշել էր մի շատ արտառոց և հարսանիքիներին տրվող նվերներից խիստ տարբերվող նվեր մատուցել՝ տանդեմ՝ մի քանի տեղանոց հեծանիվ:
7.Այժմ եկեք խոսենք հարսանեկան զգեստից: Մի՞թե այն հիասքանչ չէր: McQueen դիզայներական տան և դիզայներ Սարա Բերտոնի անկրկնելի աշխատանքի արդյունքում ստեղծվեց այս զգեստը, որը արժեցավ 250.000 ֆունտ: Զգսետի վրա աշխատել են տասնյակ դերձակներ՝ Կարի արքայական տնից: Այն ամբողջությամբ ձեռքի աշխատանք էր: Վերին հատածը 19-րդ դարից էր ընդօրիակված և կրում էր Carrickmacross դիզայն անվանումը: Թևքը և կրքավանդակի հատվածը զարդարված էր Անգլիայի, Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուելսի ազգային ծաղիկներով, իսկ քղանցքի երկարությունը հասնում էր 8 ֆունտի: Համաձայն ավանդույթի՝ հարսի զգեստի մեջ պետք է ինչ-որ երկնագույն հատված լիներ: Այն կարելին ներսի հատվածից, որպեսզի զգեստի ճերմակ տեսքը չխեղաթյուրվի:
8.Բրիտանական William Hill բուքմեյքերական ընկերությունը 8/1 հարաբերությամբ խաղադրույք էր նշանակել, որ արքայազն Վիլիամը հարսանեկան հանդիսության ժամանակ կքնի: Դա նրանց առաջարկած ամենահայտնի խաղադրույքը դարձավ:
9.Պսակադրությունից հետո Վեսթմինսթերյան աբբայության զանգերը չդադարեցին ամբողջ երեք ժամ՝ իրենց ամբողջ ուժգնությամբ ազդարարելով արքայական պսակի մասին:
10. Պսակադրությունից հետո զույգը մեկնեց Սեյչելյան կղզիներ՝ այնտեղ անցկացնելու իրենց մեղրամիսը: Նորապսակները այնտեղ անցկացրեցին 10 օր՝ իրենց համար նախատեսված «խրճիթի» մեկ գիշերվա համար վճարելով 4000 ֆունտ:
Public.am