«BAFTA TV Awards 2018»-ի լավագույն հեռուստասերիալներն ու դերասանները

0

Լոնդոնում կայացել է «BAFTA TV Awards 2018»-ը, որի ընթացքում մի շարք հեռուստանախագծեր և այնտեղ ներառված դերաաններ պարգևատրվել են բրիտանական հեռուստատեսության գլխավոր մրցանակով:

Այսպիսով, ամենասպասված՝ «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում հաղթել է «Peaky Blinders» հեռուստասերիալը: 2018 թ-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է «Երեք աղջիկ» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Մոլի Ուինդսորը, իսկ «Լավագույն դերասան» մրցանակին արժանացել է «Կոտրվածը» սերիալի դերասան Շոն Բինը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Թագը» ֆիլմի դերասանուհի Վանեսա Կիրբին, «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Բրայան Օ՛ Բրին:

«Օտարալեզու լավագույն հեռուստասերիալ» անվանակարգում հաղթել է «Սպասուհու պատմությունը» ամերիկյան հեռուստասերիալը:

«Կատակերգական ժանրի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է «Այս երկիրը» սերիալի դերասանուհի Դեյզի Մեյ Քուպերը, իսկ այս ժանրի լավագույն դերասանը Թոբի Ջոնսն է: Սա դերասանի առաջին BAFTA մրցանակն է: «Լավագույն կատակերգություն» անվանակարգում հաղթել է «Սպանություն Սաքսեսվիլում» սերիալը:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.