Ինչպես պատրաստել սրճային կրեմ

Կարևորը սերուցքը չափից շատ չհարել, այլապես այն յուղոտ կստացվի: Բաղադրիչների նշված քանակից ստացվում է 5-7 չափաբաժին: Կարևորը սերուցքը չափից շատ չհարել, այլապես այն յուղոտ կստացվի: Բաղադրիչների նշված քանակից ստացվում է 5-7 չափաբաժին:

0

Նուրբ, բուրավետ աղանդեր, որը հալչում է բերանում։

Կարևորը սերուցքը չափից շատ չհարել, այլապես այն յուղոտ կստացվի: Բաղադրիչների նշված քանակից ստացվում է 5-7 չափաբաժին:

Բաղադրիչներ․

— 250 մլ սուրճ (3 թեյի գդալ սուրճ՝ 250 մլ ջրով)
— 3 դեղնուց
— 150 գր շաքարավազ
— 10 գր (2 թեյի գդալ) ժելատին
— 300 մլ սերուցք 33-35%։

600x580

Պատրաստման եղանակը․

Թրջեք ժելատինը 100 մլ եռացրած սառեցված ջրի մեջ և թողնել փաթեթի վրա նշված ժամանակով:

600x580

Խառնեք դեղնուցը շաքարավազի հետ:

600x580

Դրեք ջրաբաղնիքի վրա, տաքացրեք մինչև շաքարավազը ամբողջությամբ հալչի:

600x580

Ավելացրեք սուրճը, խառնեք:

600x580

Ավելացրեք ժելատինը: Տաքացրեք այնքան, մինչև ժելատինը ամբողջությամբ հալչի:
Հանեք կրակի վրայից, սառեցրեք:

600x580

Հարեք սերուցքը:

600x580

Խառնեք այն սառեցված սրճային զանգվածի հետ:

600x580

Լցրեք բաժակների մեջ և դրեք սառնարան 3-4 ժամով:

600x580

Բարի ախորժակ:

600x580

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.