Մեկնարկել են «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի նկարահանումները

Նկարահանումները Սևիլիայում ընթանալու են մինչ մայիսի 27-ը:

0

Ամերիկյան HBO հեռուստաալիքը սկսել է «Գահերի խաղ» սերիալի վերջին եթերաշրջանի  նկարահանումները, որոնք ընթանում են իսպանական Սևիլիայում՝ Իտալիկա հնագիտական համալիրի տարածքում:

Նկարահանումները Սևիլիայում ընթանալու են մինչ մայիսի 27-ը:

Ավելի վաղ HBO-ի ղեկավարությունը բացահայտել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի գաղտնիքները՝ հավաստիացնելով, որ շոուի վերջին սերիաները չեն հիասթափեցնի:

Հեռուստաալիքի ղեկավարությունը մանրամասնել է, որ վերջին եթերաշրջանում հեռուստասերիալի հիմնական հերոսները կմահանան ու պատմել՝ ինչպես են դերասաններն արձագանքել իրադարձությունների նման զարգացմանը:

«Սա իսկապես հզոր պահ էր մեր կյանքում ու կարիերայում: Դերասաններին ցնցեց ոչ միայն այն, թե ինչպես են մահանում իրենց հերոսները, այլ նաև այն, թե ինչպես են նրանք դա անում:

 Ընդ որում՝ սցենարը կարդալուց հետո նկարահանող խումբը 15 րոպե կանգնած ծափահարել է»,- ասել է հեռուստաալիքի ներկայացուցիչ Ֆրանչեսկա Օրսին՝ Իսրայելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ մինչ այդ դերասանները չեն ընթերցել սցենարը, ահա թե ինչու իսկապես զարմացել են իրենց հերոսների մահով:

 

 

Public.am 

Leave A Reply

Your email address will not be published.