Բուսկետսը և Մեսսին կարևոր են մեզ համար. Էռենստո Վալվերդե

0

Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռենստո Վալվերդեն մեկնաբանել է «Ռոմայի» հետ առաջիկա խաղը՝ խոսելով մրցակցի ու իր ֆուտբոլիստների մասին. «Զարմանալի չէ, որ «Ռոման» հայտնվել է Չեմպիոնների լիգայի 8 ուժեղագույն թիմերի մեջ: Նրանք հիանալի են դրսևորել իրենց ու ցույց են տվել բարձր խաղամակարդակի ֆուտբոլ: Lավ են պաշտպանում, իսկ գրոհները միշտ վտանգավոր են: Դժվարին խաղ է սկսվում:

Բուսկետսը երեկ մարզվել է թիմի հետ: Կարծում եմ, որ այսօր արդեն լավ է զգում իրեն, իսկ վաղը դուրս կգա խաղադաշտ: Թե՛ Բուսկետսը, թե՛ Մեսսին, կարևոր են մեզ համար: Ցանկացած խաղացող գտնվում է իր մակարդակի վրա: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ թիմի համար յուրահատուկ նշանակություն ունի և նրանք միասին ներկայացնում են մի ամբողջ ակումբ»,- Վալվերդեի խոսքերը մեջբերում է «UEFA»-ի պաշտոնական կայքը:

Leave A Reply

Your email address will not be published.