Մարզասարքեր արտադրող «Peloton» ընկերությունը վերանկարահանել է «Սեքսը մեծ քաղաքումի» սիքվելի առաջին սերիայի ավարտը

0

Ամերիկյան «Peloton» ընկերությունը, որի բաժնետոմսերն էժանացել են «Սեքսը մեծ քաղաքումի» սիվքելի՝ «Եվ պարզապես այդպես» սերիալի գլխավոր հերոսներից մեկի մահվանից հետո, տոնական հոլովակ է թողարկել։ Տեսանյութի գլխավոր հերոսները, որում ցուցադրվում է «Եվ պարզապես այդպես» սերիալի առաջին էպիզոդի այլընտրանքային ավարտը, Միստեր Բիգն ու նրա մարզիչն են՝ Ալեգրան։ Հոլովակի վերջում նշում կա այն մասին, որ մարզումն օգտակար է առողությանը։

Ավելի վաղ մարզասարքեր արտադրող «Peloton» ընկերության բաժնետոմսերը, դեկտեմբերի 9-ի աճուրդի արդյունքներով, էժանացել են 11,33 տոկոսով (մինչեւ 40,69 դոլար) «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի սիքվելի թողարկումից հետո։ Սերիալի առաջին էպիզոդում գլխավոր հերոսներից մեկը՝ Միստեր Բիգը, «Peloton»-ի սարքով մարզվելուց հետո մահանում է սրտի նոպայից։

Leave A Reply

Your email address will not be published.