«Պատրա՞ստ ես այրվելու». Իջինի համարձակ ու գայթակղիչ կերպարը

0

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կարմիր բոդի է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին նախապատվություն է տվել պարզ սանրվածքին ու արտահայտիչ շպար ընտրել. շուրթերը ներկված են կարմիրով։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկներն ու մատանիները։ «Պատրա՞ստ ես այրվելու»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է երգչուհին, իսկ հետեւորդները հիացել են նրա գեղեցկությամբ ու շտապել հաճոյախոսություններ անել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հագուստ էր կրում, որն առանձնանում էր խորը լանջաբացվածքով։ Իջինն արձակել էր երկար, ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական մեկնաբանություններ գրել. «Այսքան շքեղ լինելը հանցագործություն է», «Գեղեցկուհի»։

Leave A Reply

Your email address will not be published.