«Այս տարիների ընթացքում ունեցել եմ հարյուրավոր շրջագայություններ, բայց վաղուց հայաստանաբնակների համար ելույթ չէի ունեցել». ինչպես է անցել Արամեի մենահամերգը

0

Լեփ-լեցուն դահլիճ, սիրված և նոր հիթեր, իսկ բեմում Արամեն է, ով երեկ մոտ երկու ժամն իր հանդիսատեսի համար անմոռանալի դարձրեց: Երգչի հետ ելույթ ունեցան Անժելիկա Ագուրբաշը, Դիանա Գուրցկայան և կինը` Աննա Թովմասյանը: BlogNews.am-ը ներկա էր Արամեի մենահամերգին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Երգիչը Երևանում երկար ժամանակ մենահամերգ չէր ունեցել. «Այս տարիների ընթացքում ունեցել եմ հարյուրավոր շրջագայություններ, մենահամերգներ։ Հիմա այնպիսի հուզմունք կա, գուցե այն պատճառով, որ շատ վաղուց հայաստանաբնակների առջև ելույթ չեմ ունեցել: Ես պատրաստել եմ երգեր՝ սկսած իմ առաջին քայլերից, երբ մուտք գործեցի երգարվեստ, և իմ ամենանոր հիթերից»:

Leave A Reply

Your email address will not be published.