Արամ MP3-ի, Ռաֆայել Երանոսյանի, Մեգգի Գրիգորյանի և այլոց մասնակցությամբ «Ազնիվ գողեր» նոր կատակերգությունը՝ շուտով մեծ էկրանին

0

Դեռ անցած տարի ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը Հայաստանում էր. նկարահանում էր նոր՝ «Ազնիվ գողեր» կատակերգությունը: Հայաստան էին ժամանել նաև «Դեմք» շոու նախագծի տղաները․ նրանք ևս նկարահանվել են ֆիլմում: Այսօր արդեն համացանցում հայտնվել է ֆիլմի անոնսը:  

Գաղափարը Գոռինն է, իսկ սցենարը գրել են «Դեմք» շոուի մասնակիցները: Գլխավոր դերերում են՝ Արամ Mp3-ը, Ռաֆայել Երանոսյանը, Լևոն Պետրոսյանը, Մեգգի Գրիգորյանը, Արտակ Գասպարյանը, Արտաշես Մխիթարյանը և այլք: Մեգգի Գրիգորյանը ֆիլմի միակ աղջիկ կերպարն է և ֆիլմում նկարահանվելու համար վարդագույն էր ներկել վարսերը:  

Leave A Reply

Your email address will not be published.