Black Star-ը եւ «Ռուսասատանի բանակը» հագուստի համատեղ հավաքածու կթողարկեն

0

Black Star ապրանքանիշը եւ «Ռուսասատանի բանակը» հագուստի համատեղ հավաքածու կթողարկեն։ Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է Black Star-ի հիմնադիր Թիմաթին։

Թիմաթիի խոսքով՝ ինքն այդ հավաքածուն պատրաստել է ավելի քան կես տարի, իսկ ցուցադրությունը կանցկացվի մայիսի 27-ին Ռուսասատանի պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնում։

Թիմաթին բանակում չի ծառայել։ 2009թ.-ին արտիստը պատմել է, որ մարմնին մեծ քանակով դաջվածքների առկայության պատճառով նրան ուղարկել են մասնագետի մոտ հետազոտության, որը Թիմաթիին ծառայության համար անպիտան է ճանաչել՝ փաստաթղթերում նշելով, որ նա «հոգեպես անհավասարակշիռ է»։

«Ավելի լավ է գրված լինի, որ ես «հոգեպես հավասարակշռված չեմ», քան ես ծառայեմ բանակում եւ դատարկ տեղը ծախսեմ իմ ժամանակը»,- ասել էր արտիստը։

Посмотреть эту публикацию в Instagram

‼️27го Мая прямо внутри «Национального Центра Управления Обороной РФ» пройдёт наш совместный показ !!! Большая просьба: пресса, наши друзья и все желающие попасть на это мероприятие, свяжитесь с нашим пресс офисом или с пресс офисом Мин. Обороны РФ для получения аккредитаций !!! Будет очень интересное мероприятие !!! BLACK STAR WEAR x АРМИЯ РОССИИ 🇷🇺💪🏼 Так же пользуясь случаем, хочу от всей души поздравить Сергея Кужугетовича Шойгу с ДНЁМ РОЖДЕНИЯ !!! До встречи на показе !!!

Публикация от Black Star (@timatiofficial)

Leave A Reply

Your email address will not be published.