Ավստրալիայում կոալայի ձագին դրել են փոխնակ մոր պարկի մեջ

0

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի վայրի բնության արգելոցի անասնաբույժները փրկել են կոալայի նորածին ձագի կյանքը՝ նրան տեղափոխելով փոխնակ մոր պարկ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես պատմել Է ABC հեռուստաալիքը, մասնագետները պետք Է երկու օրական ձագին վերցնեին նրա մոր պարկից, որն առողջական խնդիրներ ուներ: Դա վտանգավոր, բայց միակ որոշումն Էր, որը ձագին ողջ մնալու շանսեր Էր տալիս, նշել Է դոկտոր Գալիթ Ռոուլինսոնը:

«Մենք հասկանում Էինք, որ նա դատապարտված Է: Նրա մայր Զուման արգելոցի ամենապառավ կոալան Էր, եւ ծննդաբերության նախօրեին նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ սկսվեցին: Մենք գիտակցում Էինք, որ Զուման չի կարողանա Ջոյին մինչեւ վեց ամիս կրել պարկում եւ կերակրել նրան: Դա նշանակում Էր երկու կենդանիների կորուստ: Անշուշտ, մենք չգիտեինք՝ կգործի դա, թե ոչ, բայց ելք չկար, ստիպված ռիսկի դիմեցինք»,- պատմել Է Գալիթ Ռոուլինսոնը: «Մեկ օր անց մենք տեսանք, որ ձագը հաստատուն կերպով հիմնավորվել Է նոր պարկում: Մեր բոլորի ուրախությանը չափ չկար»,- հիշում Է մասնագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Leave A Reply

Your email address will not be published.