Թխվածքաբլիթով և պնդուկով շոկոլադե տորթ, որն անգամ թխել հարկավոր չէ

0

Բաղադրիչներ

  1. Թխվածքաբլիթներ – 250 գ
  2. Կարագ – 115 գ
  3. Բոված պնդուկ – 100 գ
  4. Մուգ շոկոլադ – 75 գ
  5. Կաթնային շոկոլադ – 75 գ
  6. Նուտելլա – 4 ճ/գ
  7. Սերուցք – 4 ճ/գ

Ջնարակի համար

  1. Սերուցք – 125 մլ
  2. Մուգ շոկոլադ – 75 գ
  3. Կաթնային շոկոլադ – 75 գ
  4. Նուտելլա – 4 ճ/գ
  5. Զարդարելու համար
    1. Բոված պնդուկով թխվածքաբլիթ – 2 ճ/գ
    2. Շերտատած սպիտակ շոկոլադ – 1 ճ/գ

    Պատրաստման եղանակը

    1. 20 սմ կաղապարը թաղանթապատել, մի փոքր կարագ քսել:
    2. Մանրացնել թխվածքաբլիթները և խառնել մանրացրած պնդուկի հետ:
    3. Առանձին խառնել կարագը, շոկոլադը, սերուցքը և նուտելլան: Հալեցնել գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում: Հետո շոկոլադե զանգվածը լցնել թխվածքաբլիթի վրա և զգուշությամբ խառնել:
    4. Խառնուրդը լցնել կաղապարի մեջ:
    5. Սառեցնել մոտ 1-2 ժամ:
    6. Ջնարակի համար. խառնել շոկոլադը, նուտելլան և վրան լցնել տաք սերուցքը: 30 վայրկյան անց խառնել՝ մինչև համասեռ զանգված ստանալը:
    7. Տորթի վրա ջնարակ լցնել և զարդարել մանրացրած թխվածքաբլիթներով և պնդուկով:

Leave A Reply

Your email address will not be published.