Լեոնարդո Դի Կապրիոն ցանկանում է հրաժեշտ տալ ամուրիի կյանքին

0

Լեոնարդո Դի Կապրիոն ցանկանում է հրաժեշտ տալ ամուրիի կյանքին: 43-ամյա դերասանը և նրա 21-ամյա ընկերուհին՝ Կամիլա Մորրոնը, քննարկում են նշանադրությունը: «Նրանք սիրում են իրար և լուրջ են տրամադրված», — հայտնում են զույգին մոտ կանգնած աղբյուրները: Կամիլան և Լեոնարդոն միասին են արդեն մոտ 8 ամիս, բայց արդեն հասկացել են, որ պատրաստ են հարաբերությունների նոր փուլին: Մամուլը նշում է, որ առաջ Լեոյի մոտ նման ծրագրեր չեն առաջացել, անգամ երբ նա հինգ տարի հանդիպում էր Ժիզել Բունդխենի հետ 2000-ական թվականներին: «Ժիզելը ցանկանում էր ամուսնանալ, բայց Լեոն զգում էր, որ շատ երիտասարդ է և դեռ ժամանակը չէ: Իսկ հիմա նա պատրաստ է ոչ միայն ամուսին, այլ նաև հայր դառնալուն: Նա պատրաստ է երեխաների հայտնվելուն: Կամիլան սիրում է երեխաներին և ցանկանում երեխա ունենալ Լեոյից, բայց նախքան դա պետք է ամուսնանալ: Այս հարցում նա ավանդապաշտ է», — պատմել է աղբյուրը:

Image result for de kaprio kamila

Related imageRelated imageRelated image

Leave A Reply

Your email address will not be published.