Շատ խմող մարդկանց մոտ գլխուղեղի ախտահարման հավանականությունը 133 տոկոսով ավելի բարձր է, քան չխմողների. Neurology

Շատ խմող մարդկանց մոտ գլխուղեղի ախտահարման հավանականությունը 133 տոկոսով ավելի բարձր է, քան չխմողների. Neurology

Համաձայն նոր հետազոտության՝ շատ խնող մարդկանց մոտ գլխուղեղի ախտահարման ավելի մեծ ռիսկ կա՝ կապված հիշողության եւ մտածողության խնդիրների հետ:

Գիտնականները Neurology ամսագրում գրել են, որ մարդիկ, որոնք շաբաթական ութ կամ ավելի բաժին ալկոհոլային խմիչք են օգտագործում, ենթակա են հիալինային արթերիոլոսկլերոզի կամ ուղեղը սնուցող փոքր զարկերակների խտացման եւ նեղացման ռիսկի բարձրացման:

Հետազոտողների խոսքով՝ այդ վիճակը սահմանափակում է արյան հոսքը, ինչը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել ուղեղի ախտահարման: Դա դրսեւորվում է որպես ուղեղի վնասված հյուսվածքի տարածք:

Հետազոտությունն իրականացնելու համար գիտնականները վերլուծել են գրեթե 1 800 մարդու դիահերձման արդյունքները, որոնք մահացել են միջինը 75 տարեկանում: Դիահերձումը բացահայտել է ուղեղի վնասվածքի նշաններ, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության հետ կապված տաու-թմբեր, ինչպես նաեւ հիալինային արթերիոլոսկլերոզի դեպքեր:

Ընտանիքի անդամները պատասխանել են հանգուցյալի խմելու սովորությունների մասին հարցերին, եւ հետազոտողները համեմատել են յուրաքանչյուր մարդու ալկոհոլի օգտագործումն ուղեղի առողջության հետ: Գիտնականները պարզել են, որ մեկ բաժին ըմպելիքը պարունակում է 14 գրամ ալկոհոլ։ Սա մոտավորապես 12 ունցիա գարեջուր է, 5 ունցիա գինի կամ 1,5 ունցիա թունդ լիկյոր: Արդյունքները ցույց են տվել, որ շատ խմողների մոտ 133 տոկոսով ավելի մեծ է եղել գլխուղեղի ախտահարման հավանականությունը, քան նրանց մոտ, ովքեր երբեք չեն խմել: Նույն կերպ, նախկինում շատ խմողները 89 տոկոսով ավելի շատ են հակված եղել ուղեղի վնասվածք ստանալու հավանականությանը, մինչդեռ չափավոր խմիչքների պարագայում՝ շաբաթական յոթ կամ ավելի քիչ բաժին, ռիսկը բարձր է եղել 60 տոկոսով: Շատ խմողների մոտ նաեւ տաու-թմբերի առաջացման ավելի մեծ վտանգ կա՝ 41 տոկոսով ավելի, քան չխմողների մոտ: Նախկինում ալկոհոլի օգտագործումը նույնպես կապված էր ուղեղի փոքր ծավալի եւ կոգնիտիվ գործունեության վատթարացման հետ, նշել են հետազոտողները: Ի վերջո, հետազոտողները պարզել են, որ շատտ խմողները մահանում են միջինը 13 տարի շուտ, քան նրանք, ովքեր երբեք չեն խմում:

Comments (0)
Add Comment