Ռոբերտ Պատինսոնը հնարավոր է՝ միանա «Dune. Messiah»-ի դերասանական կազմին:
Դենիս Վիլնյովը ավարտում է Dune-ի հաջորդ մասի սցենարի աշխատանքները։ Աղբյուրները Variety-ին ասել են, որ հետաքրքրություն կա, որ Փաթինսոնը միանա նախագծին, որտեղ գլխավոր դերերում են Թիմոթի Շալամեն և Զենդայան: Սակայն դեռ պաշտոնական առաջարկ չի եղել, իսկ թե կոնկրետ ում է նա կերպավորելու՝ հայտնի չէ։
Անցյալ տարի Legendary-ն հաստատել է, որ Dune 3-ի վրա աշխատանքը լավ ընթացքի մեջ է եղել Dune: Part 2 բլոկբաստերի հաջողությունից հետո: Առաջին երկու ֆիլմերը միասին հավաքել են 1,12 միլիարդ դոլար ամբողջ աշխարհում և 15 անվանակարգերից ութ Օսկար ստացել: