Քիմ Քարդաշյանը գտնում է, որ Բիանկա Սենսորիի բաց նորաձևության որոշումները «ընդլայնում է հնարավորությունները» և նույնիսկ մտածում է իր Skims ապրանքանիշի արշավի համար նրա մասնակցության հնարավորության մասին:
Ինչպես հայտնում է DailyMail.com-ը՝ վկայակոչելով ինսայդերին, Քիմը հուսահատորեն փորձում է աջակցել Բիանկային Քանյե Ուեսթի շուրջ ծագած սկանդալի ֆոնին։

Քիմը կարծում է, որ Բիանկայի հետ միավորվելը կարող է լինել միակ միջոցը՝ կանգնեցնելու Քանյեի «խելագարությունը», ով վերջերս բացահայտեց, որ չէր անկանում նախկին կնոջից երեխաներ ունենալ:
«Քիմը զզվում է այն ամենից, ինչ դարձել է Քանյեն, անկախ նրանից՝ նա հոգեկան խնդիրներ ունի, թե ոչ: Քիմն զգում է, որ նույնիսկ չի ճանաչում նրան»,- պատմել է ինսայդերը։ «Բիանկայի մասին երգից հետո նա զգում է, որ լավագույն ելքը Բիանկայի հետ միավորվելն է: Եթե նա հեռացնի Բիանկային Քանյեից, դա կարող է փոխել Քանյեին, եթե նա սկսի հասկանալ, որ կորցնում է այն ամենը, ինչ թանկ է իր համար…
Եթե Քանյեն պետք է իր կյանքում լինի երեխաների պատճառով, ապա նա պետք է հասկանա, թե ինչպես դա իրականանա, և Բիանկայի հետ ընկերանալը կարող է լավ սկիզբ լինել»:

Բայց «այս պահին Բիանկան նույն ալիքի երկարության վրա չէ»։
Մեկ այլ աղբյուր ասում է, որ Քիմը հաստատակամ է Բիանկային օգնելու ցանկության մեջ, քանի որ նա գիտի, թե որքան են իր երեխաները «պաշտում» Բիանկային:
«Քիմը գիտի, թե որքան են իր երեխաները պաշտում Բիանկային, և նա Բիանկայի հանդեպ թուլություն ունի»,-ասել է աղբյուրը՝ հավելելով, որ Քիմն ինքը Բիանկայի՝ սահմաններն ընդլայնելու ոճի երկրպագու է։
«Քիմը կարծում է, որ դա ուժ է տալիս և ցուցադրում է կանացի մարմինը, և այն, թե ինչպես է դա անում Բիանկան, ոգեշնչում է Քիմին: Նա գնում է նույն ռիսկին, ինչին ժամանակն գնացել է Քիմը: Եթե Բիանկան և Քանյեն բաժանվեն, նա կդիտարկի Բիանկային Skims-ում դերի համար: Նա կցանկանար, որ Բիանկան դառնա այդ ապրանքանիշի մոդելը»: