Սաբրինա Քարփենթերը կրկին քննադատության է ենթարկվել բեմում «լեսբիական սեքսի նմանակման» համար

Սաբրինա Քարփենթերը կրկին քննադատության է ենթարկվել բեմում «լեսբիական սեքսի նմանակման» համար

Սաբրինա Քարփենթերը կրկին քննադատության է ենթարկվել Ստոկհոլմում իր Short n’ Sweet շրջագայության շրջանակներում բեմում «լեսբիական սեքսի նմանակման» համար:

25-ամյա երգչուհին իր Juno հիթը կատարելիս ցուցադրել է տարբեր սեքսուալ դիրքեր։

Իր վերջին ելույթում Սաբրինան ցուցադրել էր «Juno-ի կեցվածքը լեսբուհիների համար»՝ ծնկի իջնելով բեմի վրա և կարծես նմանակելով օրալ սեքսը:

Երկրպագուները քննադատել են երգչուհուն՝ անվանելով նրա պահվածքը «անպատշաճ» և «հուսահատ ուշադրություն փնտրող»։

«Փոքր երեխաներ են գալիս քո համերգներին, դու բնավ օրինակ չես». «Նա կարող էր շատ ավելի շատ բանի հասնել, նա տաղանդ ունի», «Այս աղջիկը հուսահատ ուշադրություն է փափագում», «Մի քիչ տխուր է». «Իրոք զզվելի է». «Անճաշակ». «Գերակշռող անչափահաս հանդիսատեսին սեքսուալ դիրքեր քարոզե՞լ, ես սատարում եմ նրան, բայց դա նորմալ չէ…»,- գրել են նրանք։

Այնուամենայնիվ, մյուսները պաշտպանել են աստղին, գրելով. «Նրա երաժշտությունը երեխաների համար չէ, և եթե դուք որպես ծնող չեք հետևում, թե ինչ են լսում ձեր երեխաները, դա ձեր մեղքն է»:

Իր շրջագայության մեկնարկից ի վեր երգչուհին ցնցել է հանդիսատեսին՝ կեցվածք ընդունելով տարբեր սեքսուալ դիրքերում, երբ երգում է՝ «Երբևէ փորձել ե՞ս սա»:

Comments (0)
Add Comment