Գիտնականները հայտնաբերել են օրգանիզմում դեղերի ազդեցությունը կառավարելու միջոց

Գիտնականները հայտնաբերել են օրգանիզմում դեղերի ազդեցությունը կառավարելու միջոց

Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանի (РТУ МИРЭА) գիտնականները հեղինակել են ֆոտոփոխանցվող դեղեր (դեղաբանական սուբստանցիաներ), որոնք կարելի է «միացնել» եւ «անջատել» օրգանիզմում անհրաժեշտ էֆեկտն ստանալուց հետո։  Մշակումը թույլ կտա իջեցնել դեղերի կողմնակի ազդեցությունների վտանգը, ՏԱՍՍ-ին տեղեկացրել են բուհի մամուլի ծառայությունում։

Դեղերի հիմքում գտնվող հատուկ մոլեկուլներն ունակ են փոխել իրենց կառուցվածքը լույսի ազդեցության տակ։

«Ստեղծվող դեղերը լինելու են երկու ձեւով, որոնցից մեկը ակտիվ է, մյուսը՝ ոչ, ձեւերի միջեւ անցումը շրջելի է, ինչը հնարավորություն է տալիս վերահսկել դեղերի ազդեցությունը»,- պարզաբանել են բուհում։

Հեղինակները կարծում են, որ նման դեղամիջոցների ի հայտ գալը կնվազեցնի դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները։ RTU MIREA-ում ներկայում աշխատում են ֆոտոփոխարկվող մոլեկուլների հիման վրա ցավազրկողներ, ինչպես նաեւ առիթմիայի բուժման դեղամիջոցներ ստեղծելու ուղղությամբ:

«Առիթմիայի ավանդական բուժման մեթոդները, ինչպիսին է աբլյացիան, կարող է սպիներ թողնել սրտի վրա, որն ինքնին կարող է առաջացնել ռիթմի նոր խանգարումներ: Լույսով կառավարվող հակաառիթմիկ դեղամիջոցները թույլ են տալիս «վերագործարկել» սրտի խնդրահարույց հատվածները եւ վերականգնել դրանց բնականոն գործունեությունն առանց բացասական հետեւանքների: Սա առաջընթաց է սրտի առիթմիայի բուժման մեջ: Մենք կարող ենք ժամանակավորապես ապաակտիվացնել խնդրահարույց տարածքները, այնուհետեւ վերականգնել դրանց գործառույթը»,- պարզաբանել է РТУ МИРЭА-ի կենսաբանորեն ակտիվ միացությունների, բժշկական եւ օրգանական քիմիայի եւ տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Միխայիլ Գրինը, որի խոսքերը մեջբերել է համալսարանի մամուլի ծառայությունը։

Գիտնականներն ավարտել են անեստետիկայի մշակման առաջին փուլը եւ ապացուցել դրա արդյունավետությունը կենդանիների վրա իրականացված փորձերով։

Comments (0)
Add Comment