Լեոնարդո դի Կապրիոյի ընկերուհին՝ 26-ամյա մոդել Վիտորիա Չերետին, խոսել է 50-ամյա դերասանի հետ իր սիրավեպի մասին։

Չերետին նկարահանվել է Vogue France-ի համար համարձակ ֆոտոշարքում, որտեղ պատմել է իր հայտնի ընկերոջ և ընտանիքի հետ ունեցած կապի մասին։

Նրա խոսքով՝ իրենք առաջին անգամ հանդիպել են Միլանում։ «Բայց ես նախընտրում եմ չմանրամասնել»։ Նա ավելացրել է, որ ինքը Դի Կապրիոյի 1997 թվականի պաշտամունքային «Տիտանիկ» ֆիլմի երկրպագուն է՝ ֆիլմ, որը թողարկվել էիր ծնվելուց առաջ: «Ո՞վ չի տեսել ֆիլմը: Կամ ո՞ւմ այն դուր չի եկել: Սա կուլտային ֆիլմ է…»,
Չերետին նշել է, որ միմյանց հանդեպ սերն այնքան ուժեղ է եղել, որ թույլ է տվել խուսափել իրենց միջև խանդից. «Դա մի բան է, որից կարելի է սովորել: Եթե այն, ինչ դուք ապրում եք, իրական է, եթե գիտեք, որ սիրում եք միմյանց, ապա անհանգստանալու պատճառ չկա: Որովհետև սերը պաշտպանում և վստահություն է տալիս»:
Չերետին նաև հայտնել է, որ սերտ կապ է հաստատել օսկարակիրի ընտանիքի, հատկապես նրա մոր՝ Իրմելին Ինդենբիրկենի հետ: