Իլոն Մասկի տրանսգենդեր դուստր Վիվիան Ջեննա Ուիլսոնն իր հորը համարում է «տղամարդ-երեխա»։
Teen Vogue-ին տված հարցազրույցում Ուիլսոնը նշել է, որ 2020 թվականից ֆինանսապես անկախ է հորից և դրանից հետո չի խոսել նրա հետ։
«Նա ողորմելի մարդ-երեխա է», — ասել է Վիվիանը: «Ինչո՞ւ պետք է վախենամ նրանից։ Օ՜, նա այնքան իշխանություն ունի: Ինձ դա չի հետաքրքրում: Ինչո՞ւ պետք է վախենամ այդ մարդուց: Որովհետև նա հարո՞ւստ է: Օ, ոչ, ես դողում եմ: Ինձ չի հետաքրքրում, թե ինչքան փող ունի ինչ-որ մեկը: Ինձ իսկապես չի հետաքրքրում: Նրան է պատկանում Twitter-ը: Դե ինչ, շնորհավորում եմ», — շարունակել է նա:
«Ես նրա մասին ինչ-որ բան եմ տեսնում լրահոսում և մտածում եմ. «Սա զզվելի է, ես, հավանաբար, պետք է գրեմ դրա մասին և դատապարտեմ», ինչը ես մի քանի անգամ արել եմ», — ասել է նա:
«Ինձ նյարդայնացնում է, որ մարդիկ ինձ կապում են նրա հետ»,- խոստովանել է Վիվիանը։
«Իրականում ես չգիտեմ, թե քանի քույր և եղբայր ունեմ, եթե հաշվենք արյունակիցներին», — խոստովանել է նա և հավելել. «Իիրականում ես թքած ունեմ, թե նրանք ինչ են անում: Դա իմ խնդիրը չէ»: