Քանյե Ուեսթը «X»-ի իր վերջին հրապարակման մեջ քննադատել է «Քարդաշյանի կողմնակիցներին» այն բանից հետո, երբ նրա նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը, զայրացել էր, երբ Քանյեն իրենց դստերը՝ Նորթին, ներքաշել է Շոն «Դիդի» Քոմբսի հետ սկանդալի մեջ։
Դիդին ներկայումս բանտում է և սպասում է դատավարությանը, որը ներառում է մեղադրանք սեռական թրաֆիքինգի մասին: Քանյեն երգ է թողարկել Դիդիի և Նորթի մասնակցությամբ։ Քիմը դատական հայց է ներկայացրել՝ երգի թողարկումը չեղարկելու և X-ից հեռացնելու համար։
Քանյեն ավելի ուշ X-ում քննադատել է Քարդաշյանին՝ համեմատելով իր չորս երեխաների հետ տեսակցության իրավունք ձեռք բերելը «բանտում» լինելու հետ։
Նա նաև պնդել է, որ «Քարդաշյանների կողմակիցները՝ Hulu-ն և «Դիսնեյը», խլել են իր իրավունքները և բոլոր հայտնիներին, ովքեր կարծիք են հայտնել իր մասին, անվանել է «հրեաների ստրուկներ»։
«Այո, ես պահանջներ ունեմ այն մարդկանց դեմ, ովքեր սառեցրել են իմ հաշիվը, վերցրել են երեխաներիս և փորձել են ինձ բանտ նստեցնել։ Ես չեմ ուզում պարզապես «տեսնել» իմ երեխաներին։ Ես պետք է նրանց դաստիարակեմ: Ես պետք է նրանց ասեմ, թե որ դպրոց հաճախեն, ում հետ ընկերություն անեն, ում տանը մնան, տեսնեմ՝ աղջիկներս օծանելիք ու շրթներկ օգտագործո՞ւմ, թե՞ ոչ։ Այս բոլոր իրավունքները ինձնից խլել են Քարդաշյանների բանդան՝ HULU-ն ԵՎ DISNEY-ը»:
Քանյեն այնուհետև Twitter-ում գրառում է կատարել իր կիրակնօրյա ծառայության երգչախմբի անդամների համար նոր քասթինգի մասին, սակայն այս անգամ ասել է, որ մասնակիցները պետք է «հարմար զգան սվաստիկա վերնաշապիկներ կրելով»:
Քիմը վրդովված էր, որ Քանյեն իրենց 11-ամյա դստերը՝ Նորթին, ներքաշել էր Դիդիի հետ սկանդալի մեջ՝ հրապարակելով նոր երգ։ Ուեսթը X-ում թողարկել է նոր երգ՝ LONELY ROADS SILL GO TO SUNSHINE, որում, ըստ երևույթին, մասնակցում են Դիդին, նրա որդին՝ Դիդդի Քրիստիան «Քինգ» Քոմբսը և Նորթը: