Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» չի երկարաձգի համագործակցությունը 33-ամյա իսպանացի պաշտպան Լուկաս Վասկեսի հետ, հաղորդում է El Gol Digital-ը։ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն է եղել նոր պայմանագրի կնքմանը։ Լուկաս Վասկեսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում Լուկաս Վասկեսն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 3,5 միլիոն եվրո։