Յուննանի մանկավարժական համալսարանի չինացի գիտնականները հայտնաբերել են, որ ուղեղի տրանսկրանիալ մագնիսական խթանման (rTMS) կարճ կուրսը նվազեցնում է ծխելու հանդեպ հակումը եւ վերակառուցում նեյրոնային շղթաները, որոնք կապված են նիկոտինային կախվածության հետ։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Affective Disorders (JAD) գիտական պարբերականում։
Փորձին մասնակցել է 60 ծխող եւ 64 չծխող: Ծխողները ստացել են rTMS-ի հնգօրյա կուրս՝ ուղղված ձախ դորսոլատերալ նախաճակատային կեղեւին (DLPFC)՝ ուղեղի հատված, որը կապված է ինքնավերահսկման հետ:
Վերահսկիչ խումբը ստացել է կեղծ խթանում։
Արդյունքում՝ ծխողների մոտ նվազել է կապը ճակատակեղեւային ցանցի (վերահսկում) եւ բազալ գանգլիաների (պարգեւատրում) ցանցի միջեւ։ Ճակատային ցանցը սկսել է ավելի անկախ աշխատել։
Մասնակիցները, որոնք ստացել են rTMS, տեղեկացրել են ծխելու ցանկության զգալի նվազման մասին։
Հայտնագործության հեղինակների խոսքով՝ rTMS-ը ցույց է տվել բազմախոստում արդյունքներ ծխախոտից կախվածության դեմ պայքարում։ Մեթոդը կարող է դառնալ կարեւոր լրացում առկա մոտեցումներին՝ մարդկանց օգնելով թողնել ծխելը։