Անգլիական «Լիվերպուլն» ու Adidas ընկերությունը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից, հաղորդում է ակումբի կայքը։
Adidas-ը պատմության մեջ երրորդ անգամ կդառնա «Լիվերպուլի» տեխնիկական գործընկերը՝ 1985-1996 եւ 2006-2012 թվականների համագործակցությունից հետո։
Adidas-ը կապահովի «Լիվերպուլի» տղամարդկանց, կանանց եւ մանկական թիմերի խաղային, մարզումային եւ ամենօրյա մարզահագուստն ու մարզակոշիկները։
Այժմ «Լիվերպուլի» տեխնիկական հովանավորը Nike ընկերությունն է։