«Բավարիան» համաձայնության է հասել Կիմիխի հետ

Մյունխենի «Բավարիան» համաձայնության է հասել 30-ամյա գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմիխի հետ համագործակցության երկարաձգման հարցով, հաղորդում է x.com/Plettigoal-ը։

Պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2029թ․ հունիս։

Կիմիխին ձեռք բերելու ցանկություն ուներ ֆրանսիական ՊՍԺ-ն, սակայն Կիմիխն ընդունել է գերմանական ակումբի առաջարկը։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Կիմիխը մասնակցել է 23 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 11 խաղում նա կատարել է 5 գոլային փոխանցում։

Comments (0)
Add Comment