Ճարպակալման դեմ դեղամիջոցները երկարացնում են երիկամի տրանսպլանտատ եւ 2-րդ տեսակի դիաբետ ունեցողների կյանքը. The Lancet Diabetes and Endocrinology

Ճարպակալման դեմ դեղամիջոցները երկարացնում են երիկամի տրանսպլանտատ եւ 2-րդ տեսակի դիաբետ ունեցողների կյանքը. The Lancet Diabetes and Endocrinology

Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2-րդ տեսակի դիաբետ ունեցողները, որոնք երիկամների փոխպատվաստման են ենթարկվել եւ բուժվել են ճարպակալման դեմ նոր դասի դեղամիջոցներով, օրգանների ավելի քիչ անբավարարություն են ունեցել եւ ավելի երկար են ապրել:

Ճարպակալումը ոչ միայն դիաբետի համար հայտնի ռիսկի գործոն է, այլեւ մեծացնում է հետվիրահատական ​​բարդությունների ռիսկը, ինչպիսին են բորբոքումը, օրգանների մերժումը եւ վաղ մահը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Diabetes and Endocrinology ամսագրում։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել որոշակի օգտակարություն երիկամի տրանսպլանտատ ունեցողների համար, որոնք ունեցել են 2-րդ տեսակի դիաբետի պատմություն եւ փոխպատվաստումից հետո ինչ-որ պահի ընդունել են դեղամիջոցներ, որոնք ի սկզբանե նախատեսված էին դիաբետը բուժելու համար, եւ փոխպատվաստումից հետո զգացել են երիկամների ֆունկցիայի ավելի դանդաղ վատացում, քան նրանք, ովքեր դա չեն արել:

Այդ GLP-1 ագոնիստներից են սեմագլուտիդը, լիրագլուտիդը եւ դուլագլուտիդը, որոնք ներկայում վաճառվում են որպես Ozempic, Wegovy, Saxenda, Victoza եւ Trulicity:

Սակայն պարզ չէ, թե արդյոք բժիշկները պետք է նշանակեն այս դեղամիջոցները՝ հաշվի առնելով դրանց հայտնի կողմնակի ազդեցությունները, որոնք ներառում են ենթաստամոքսային գեղձի բորբոքումը եւ լյարդի հետ կապված խնդիրները:

Մտահոգություններ են արտահայտվել նաեւ այն մասին, որ GLP-1 ագոնիստները կարող են մեծացնել վահանաձեւ գեղձի քաղցկեղի հազվագյուտ ձեւի առաջացման վտանգը այն պացիենտների մոտ, ովքեր արդեն ընդունում են իմունասուպրեսիվ դեղամիջոցներ՝ կանխելու տրանսպլանտատի մերժումը, վիճակ, որի դեպքում օրգանիզմի իմունային համակարգը գրոհում է փոխպատվաստված երիկամը նույն կերպ, ինչ  կանեին օտարածին վիրուսները կամ մանրէները։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց մոտ, որոնց նշանակվել են GLP-1 ագոնիստներ, հիմնականում փոխպատվաստումից հետո երեք տարվա ընթացքում, 49 տոկոսով ավելի քիչ հավանական է եղել, որ առաջանա օրգանների անբավարարություն (երբ փոխպատվաստված երիկամը դադարում է գործել, եւ հիվանդը պետք է վերսկսի դիալիզը), քան նրանց մոտ, որոնց չեն նշանակվել GLP-1:

Comments (0)
Add Comment