Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։
«Եղան կարեւոր պահեր, երբ Մբապեն ու Վինիսիուսը կարող էին գրավել մրցակցի դարպասը եւ պատասխան հանդիպումից առաջ ավելի մեծ վստահություն կունենայինք, եթե հաշիվը լիներ 3:1: Կարծում եմ՝ հոգնածությւոնը դեր խաղաց։ Հիմա մենք ունենք ժամանակ, որպեսզի պատշաճ պատրաստվենք պատասխան խաղին։
«Աթլետիկոյի» պաշտպանությունն անցնելը հեշտ գործընթաց չէ։ Մբապեն ու Վինիսիուսը համառ պայքար տարան, աշպատեցին, բայց չցուցադրեցին իրենց բնորոշ խաղամակարդակ։ Առջեւում պատասխան հանդիպումն է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Ռեալի» գոլերը խփել էին բրազիլացի Ռոդրիգոն եւ Մարոկկոյի հավաքականի խաղացող Բրաիմ Դիասը։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ին։