Ինչպե՞ս է նշվում դիզայնի 5 սերունդներն ու 100-ամյակը: Սիլվիա Վենտուրինի Ֆենդիի խոսքով՝ դա հայացք է ապագային։ Արհեստական մորթի, կաշի եւ հավելումների առատություն. Fendi-ի 2025թ. աշուն/ձմեռ հավաքածուն խմբագրական հարդարման խճապատկեր է:

«Ես չէի ցանկանում շատ ժամանակ ծախսել արխիվների մասին մտածելու վրա: Ինձ համար Fendi 100-ն ավելի շատ իմ անձնական հիշողությունների մասին է` իրական կամ երեւակայական, այն մասին, թե ինչ էր Fendi-ն, եւ ինչ է նշանակում Fendi-ն այսօր»,- ասել է Վենտուրինին: Հարգանքի տուրք մատուցելով խաղացկունությանը, չհիմնվելով արխիվների ծանր պատճենումների վրա՝ Fendi-ն հարթակ է ստեղծել ապագա սերունդների համար:

Ցուցադրությունը բացվել է դասական, էլեգանտ ուրվագծով, արհեստական «ջրաքիսե» վերարկուով, որը հագնվել է որպես զգեստ՝ կոնտրաստային ատլասե, բաց քթով կոշիկներով:

Շոուն զարդարել են բազմաթիվ աստղեր, որոնք եկել էին արժանին մատուցելու այս իրադարձությանը: Պոդիումով քայլել են այնպիսի աստղեր, ինչպիսին են Քարեն Էլսոնը, Իրինա Շեյկը, Ալեքս Կոնսանին եւ Գաբրիեթը։
Առաջին շարքում էին այնպիսի աստղեր, ինչպիսին են Մեթ Բյումերը, Լուկա Գաուդինյոն, Սարա Ջեսիկա Փարկերը եւ Շոն Փոլը, որն անսպասելի ելույթ ունեցավ afterparty-ում։