Բրազիլական «Սանթոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարը նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։
«Ես խաղացել եմ Մեսիի հետ, եւ նա է ինձ համար լավագույն ֆուտբոլիստը պատմության մեջ։ Նա իմ կուռքն է ֆուտբոլում։
Մեսիի կողքին ես ամեն օր նոր բան էի սովորում մարզումների կամ հանդիպումների ժամանակ՝ պարզապես հետեւելով նրա խաղին։ Դա ինձ ավելի ուժեղ ֆուտբոլիստ դարձրեց»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Give me Sport-ը։
Պաուլիստայի (Սան Պաուլուի նահանգային առաջնություն) 12-րդ տուրում Նեյմարը գոլի հեղինակ էր դարձել անկյունայինից։ «Սանթոսը» 3:0 հաշվով հաղթել էր «Ինտեր Լիմեյրային»։