Բիանկա Սենսորին համաշխարհային աղմուկ բարձրացրեց, երբ 2025 թվականի «Գրեմմիի» մրցանակաբաշխությանն ամբողջովին մերկ հայտնվեց ամուսնու՝ Քանյե Ուեսթի ուղեկցությամբ։
30-ամյա դիզայները, ով բազմիցս ցնցել է հանրությանը բացահայտ հանդերձանքով, արարողությանը դուրս էր եկել մարմնագույն թափանցիկ զգեստով՝ առանց ներքնազգեստի։ Նրանց հայտնվելուց անմիջապես հետո լուրեր տարածվեցին, որ զույգին վռնդել են միջոցառումից։
Այնուամենայնիվ, ինքը՝ Քանյեն, ծիծաղել է վրդովմունքից՝ ասելով, որ «Գրեմմին» ձանձրալի շոու է, իսկ Բիանկայի հանդերձանքն արվեստ է։
«Մարդիկ դա անվանում են սադրանք, բայց Քանյեի համար դա իր արվեստն է»,- The Sun-ին ասել է աղբյուրը։
«Եկավ, մամուլը ցնցեց ու գնաց, նրան ոչ ոք չի ասել, թե ինչ անի, եթե անգամ փորձեին, չէր լսի»:
Ինսայդերը հավելել է, որ Քանյեն ի սկզբանե ծրագրել էր պարզապես անցնել կարմիր գորգով եւ հեռանալ, քանի որ Գրեմմիները «շատ ձանձրալի» է համարում: