Լիսանդրո Մարտինեսը բաց կթողնի առնվազն կես տարի

Լիսանդրո Մարտինեսը բաց կթողնի առնվազն կես տարի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը ծնկի խաչաձեւ կապանների վնասվածք է ստացել «Քրիսթալ Փելասի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 24-րդ տուրի խաղում։ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր 0:2 հաշվով։

Լիսանդրո Մարտինեսը կվիրահատվի եւ բաց կթողնի առնվազն կես տարի, հաղորդում է TyC Sports-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Լիսանդրո Մարտինեսը մասնակցել է 20 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Comments (0)
Add Comment