Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան ազդրի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է Արքայական ակումբի կայքը։
Սպասվում է, որ նա բաց կթողնի մոտ մեկ ամիս։
2023թ․ դեկտեմբերին ծնկի վնասվածք ստանալուց հետո նա խաղադաշտ էր վերադարձել անցած ամիս։