Չնայած Ուիլ Սմիթն ու Ջադա Պինկետ Սմիթն առանձին են ապրում, «նրանք դեռ միասին են»։
«Դա անվանեք այնպես, ինչպես ուզում եք. Նրանք շարունակում են իրենց կյանքը, բայց ամբողջովին չեն խզել կապերը», -PEOPLE-ին ասել է աղբյուրը: Մեկ այլ աղբյուր նշում է, որ Ուիլն ու Ջադան «միասին են», սակայն ինչ վերաբերում է միասին ապրելուն, նրանք «տարիներ շարունակ ապրում են առանձին տներում»:
Դերասանուհին Ուիլից բաժանվելու մասին հայտարարել էր 2016 թվականին՝ 2023 թվականին իր «Worthy» հուշերի թողարկումից առաջ։
2024 թվականի դեկտեմբերին աղբյուրը հայտնել էր PEOPLE-ին, որ Ուիլն ու Ջադան Գոհաբանության օրն անցկացրել են ընտանիքի և ընկերների հետ միասին։