20-ամյա իսպանացի կենտրոնական կիսապաշտպան Ունաի Էրնանդեսը «Բարսելոնայից» տեղափոխվեց «Ալ Իթիհադ», հաղորդում է սաուդյան ակումբի կայքը։
Transfermarkt-ի տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 4,5 միլիոն եվրո։
Էրնանդեսի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս եւս երկու մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Էրնանդեսը «Ժիրոնայի» սան է, «Բարսելոնայի» համակարգում էր 2022 թվականից։