Աննա Կուռնիկովան կարճ ժամանակով հայտնվել է հանրությանն առաջին անգամ երկու տարվա ընթացքում։ Նախկի պրոֆեսիոնալ թենիսիստուհուն լուսանկարել են Մայամիում զբոսանքի ժամանակ։
Լուսանկարներում Աննային անվասայլակով հրում է մի կին, Աննան սովորական սեւ մարզահագուստով եւ ոտքին բժշկական կոշիկներով է: Աննային ուղեկցել են դուստրերը։ Նրա հետ չի եղել բոյֆրենդը՝ Էնրիկե Իգլեսիասը։
Մինչեւ իր վերջին հայտնվելը հանրությանը՝ Աննան հիմնականում մնում էր ստվերում այն բանից հետո, երբ 2022թ. Էնրիկեի տարեդարձը նշելու համար ինսթագրամում գրառում էր կատարել:
Բազմաթիվ վնասվածքներ ստանալուց հետո Աննան հեռացել է թենիսից 2003թ., 21 տարեկանում։ Այդ ժամանակվանից նախկին մարզուհին հիմնականում ապրել է հանրության աչքից հեռու:
Ավելին, նա գաղտնի է պահել երկարամյա սիրավեպը Էնրիկեի հետ։ Զույգը, որն սկսել է հանդիպել 2001թ., երբ Աննան հայտնվել էր որպես Էրնիկեի սիրային հետաքրքրություն «Escape» երաժշտական տեսահոլովակում, հազվադեպ է մեկնաբանում իրենց հարաբերությունները: