Alibaba-ն առանց աղմուկի հրապարակեց Qwen ԱԲ-ի 2.5 տարբերակը. Արամ Փախչանյան

Քանի դեռ մենք հիանում էինք DeepSeek-ի բերած բացարձակ հողմով, Alibaba-ն առանց աղմուկի հրապարակեց իր Qwen ԱԲ-ն նոր, շատ ավելի բարելավված 2.5 տարբերակը: Հայերենի համար պետք է օգտագործել ամենահզոր՝ Qwen 2.5 Max տարբերակը, որը առաջին տպավորությամբ ոչինչով չի զիճում ChatGPT-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ԱՅԲ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:

«Քանի դեռ մենք հիանում էինք DeepSeek-ի բերած բացարձակ հողմով, որը սասանեց ամբողջ ԱՄՆ տեղեկատվական տեխնոլոգիաների էկոհամակարգը, Alibaba-ն առանց աղմուկի հրապարակեց իր Qwen ԱԲ-ն նոր, շատ ավելի բարելավված 2.5 տարբերակը։ Այն, դարձյալ, անվճար է։ Կարողանում է ոչ միայն շատ խելացի կերպով հարցերին պատասխանել, այլ նաեւ ստեղծել պատկերներ եւ անգամ տեսահոլովակներ, եւ ունի տարբեր ենթատեսակներ՝ տարբեր խնդիրների համար։

Հայերենի համար պետք է օգտագործել ամենահզոր՝ Qwen 2.5 Max տարբերակը, որը մի քիչ դանդաղ է աշխատում այս պահին, հավանաբար՝ ծանրաբեռնվածության պատճառով, սակայն զարմանալի խելացի է։ Առաջին տպավորությամբ՝ ոչինչով չի զիճում ChatGPT-ին»։

Comments (0)
Add Comment