«Ֆորս մաժորներ» սերիալի աստղ Գաբրիել Մահթը լքել է ԱՄՆ-ն

«Ֆորս մաժորներ» սերիալի աստղ Գաբրիել Մահթը լքել է ԱՄՆ-ն:  «Ես ոչ մեկին չեմ ասում, թե որտեղ եմ ապրում, քանի որ ուզում եմ դա գաղտնի պահել»,- People ամսագրին ասել է դերասանը՝ հավելելով, որ որոշել է «աշխարհն ուսումնասիրել» ընտանիքի հետ։

Մահթը «երկարատև ընդմիջում» է վերցրել դերասանությունից՝ կենտրոնանալու իր ընտանիքի վրա:

«Հենց COVID-ից առաջ մենք ուզում էինք երեխաներին տնային կրթություն տալ», — ասել է դերասանը։ «Բայց հետո մենք խրվեցինք և հայտնվեցինք Մանհեթենում: Դա մեզ ուղղակի դուր չէր գալիս»:

Մահթը և նրա ընտանիքը որոշել են, որ ժամանակն է հեռանալ «Մեծ խնձորից»: «Մենք որոշեցինք ուսումնասիրել աշխարհը, ուստի հեռացանք»,- շարունակել է նա։ «Ես մեծացել եմ Լոս Անջելեսում և շատ ու շատ տարիներ ապրել եմ Նյու Յորքում: Իմ կյանքի կեսը անցկացրել եմ Արևելյան ափին, մյուս կեսը՝ Արևմտյան ափին»:

«Ֆորս մաժորներ»-ի նկարահանումից հետո Մահթը ընտրել է կարիերայի նոր ուղի` ստեղծագործական գործընկերոջ և Bear Fight Whiskey-ի գործադիր բաժնետիրոջ դերը: Այնուամենայնիվ, Մահթը դեմ չէ «Ֆորս մաժորների» ընտանիքին միանալուն «Ֆորս մաժորներ Լոս Անջելեսում» առաջիկա սփին-օֆֆում:

Comments (0)
Add Comment