Այս ամսվա սկզբին Լոս Անջելեսում անտառային հրդեհների տարհանման ժամանակ Մերիլ Սթրիփը ստիպված է եղել իր ձեռքը վերցնել իրավիճակը:
Նրա եղբորորդին՝ Էյբ Սթրիփը, New York Magazine-ում գրել է, որ եռակի օսկարակիրը տարհանման հրաման է ստացել հունվարի 8-ին՝ Փալիսադեսի և Իտոնի հրդեհների սկսվելու հաջորդ օրը։ «Նա հայտնաբերել է, որ մի մեծ ծառ ընկել է իր մւտքի ճանապարհին՝ փակելով իր միակ ելքը»։
«Վճռելով դուրս գալ՝ նա հարևանից խնդրել է ցանկապատի մետաղալարերը կտրող գործիքը, ավտոմեքենայի չափ անցք է բացել ցանկապատի վրա, որը բաժանում էր իր եւ հարեւանի տարածքը և մեքենայով անցել նրանց բակով՝ փախչելու համար», — ասվում է հոդվածում:
Պալիսադեսի և Իտոնի հրդեհները համարվում են Լոս Անջելեսի պատմության ամենաավերիչ հրդեհները: Տարածքների բնակիչները շարունակում են հաշվել հրդեհների պատճառած վնասները:
Մինչ վնասների պաշտոնական գնահատումները դեռ շարունակվում են, Կալիֆորնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության դեպարտամենտը գնահատում է, որ ավելի քան 16200 շինություններ վնասվել կամ ավերվել են հրդեհների հետևանքով: Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձաքննությունը հայտնում է, որ Հարավային Կալիֆորնիայի անտառային հրդեհների հետևանքով 29 մարդ է զոհվել: