Պրոդյուսեր Նիկոլայ Կարտոզիան սեր է խոստովանել հայերին ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի հետ դատի ֆոնին։
«Բարեւ ձեզ, ուղղափառներ։
Իմ անունը Նիկոլայ Կարտոզիա է։ Եվ իմ լավագույն ընկերը հայ է։ Իմ գլխավոր գործընկերը հայ է։ Իմ ընտանեկան բժիշկը հայ է։
Այնպես չէ, որ միայն պարզապես սիրում եմ հայերին։ Ես նրանց վստահում եմ իմ գաղտնիքները, փողերն ու կյանքս։
Սարիկ, ես հասկանում եմ, որ դու վախենում ես դատարանում պատասխանել ինձ զրպարտելու համար եւ դրա համար որոշել ես հալածանքների զոհ ձեւանալ։
Արի դատարան եւ խոսիր տղամարդավարի։
Ռուսական մշակույթն ինքնին հայց չի ներկայացնի պատվի եւ արժանապատվության պաշտպանության մասին։ Ուրեմն, թող շրջանային դատարանն արգելի քեզ ՆԱՏՕ-ի հետ միասին ընդլայնվել Արեւելքում»,- գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։
Անդրեասյանի հայցը Մոսկվայի Պրեսնենսկի դատարանում գրանցվել է դեկտեմբերի 10-ին, իսկ Կարտոզիայինը՝ երկու օր անց։ Երկու հայցերն էլ կապված են պատվի, արժանապատվության եւ գործնական հեղինակության պաշտպանության հետ։ Անդրեասյանը հայտնել է, որ պրոդյուսերը վիրավորել է իր ընտանիքին եւ ազգային պատկանելությունը։