Քոբի Բրայանթի մարզակոշիկները, որոնք նա հագել է հանրահայտ «Աքիլլեսի խաղի» ժամանակ 2013թ., հանվել են աճուրդի. սպասվում է, որ դրանք կվաճառվեն 800 000 դոլարով:
Nike Kobe 8 Elite «Lakers Home» մարզակոշիկները, որը Բրայանթը հագել էր 2013թ. ապրիլի 12-ին, չնայած աքիլլեսյան ջլի պատռվածքին, կներառվեն Sotheby’s The One աճուրդում, որը մեկնարկելու է փետրվարի 7-ին Նյու Յորքում։
Ակնկալվում է, որ դրանք կվաճառվեն 600-800 հազար դոլարով։ Անցած հուլիսին Sotheby’s-ը 2,9 մլն դոլարով վաճառել էր Բրայանթի պահարանը Staples Center-ում, հայտնել է ESPN-ը: