Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» նոր սեփականատեր, իսպանացի Անտոն Ֆարբերը պատմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ ունեցած հաղորդակցության մասին։
«Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի առողջ հարաբերություններ ունենանք բոլորի հետ։ Ֆեդերցիան շատ կարեւոր մասնակից է այս համակարգում։ Հաստատում եմ, որ հանդիպել եմ ՀՖՖ-ի ղեկավարության հետ, այդ թվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Եղել է շատ առողջ զրույց։ Նախկինում էլ ծանոթ ենք եղել։
Հույս ունենք, որ կլինեն աշխատանքային հարաբերություններ, եւ մենք կմտածենք միայն ֆուտբոլի մասին։ Որեւէ մեկի հետ կոնֆլիկտ չենք ցանկանում։ Մենք միայն ցանկանում ենք մտածել ֆուտբոլի մասին եւ պայքարել խաղադաշտում։ Իսկ խաղադաշտից դուրս ցանկանում ենք ընկերություն անել բոլորի հետ եւ կառուցել աշխատանքային հարաբերություններ` ի շահ «Փյունիկի» եւ հայկական ֆուտբոլի»,- Անտոն Ֆարբերի խոսքը մեջբերում է ռուսական matchtv.ru-ն։
Հիշեցնենք, որ «Փյունիկի» նախորդ սեփականատեր Արթուր Սողոմոնյանը պահանջում էր ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականը։