«Պարտք կա, կա պարտք». Անդրանիկ Հարությունյանը կրկին հումորային տեսանյութով նմանակել է Փաշինյանին

Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը ուշադիր հետեւում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութերին ու, պարբերաբար, ներկայացնում իր հումորային տարբերակները: Այս անգամ նա անդրադարձել է համընդհանուր հայտարարագրի թեմայով տեսանյութին, որում Փաշինյանը զանգահարում է բանկ ու փորձում ճշտել 2024-ին ստացած իր վարկերի թիվն ու ավանդից ստացած տոկոսները:

Անդրանիկի տեսանյութում, սակայն, ինչ-որ բան, կարծես, «այնպես չի գնում». նրա բջջայիններն անջատված են «պարտքի պատճառով»: «Պարտք կա, կա պարտք»,-հումորային հոլովակը մակագրել է դերասանը:

Comments (0)
Add Comment